«Սասնա ծռեր» կուսակցությունն այցելել է Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզեր.«Արմենպրես»


«Սասնա ծռեր» կուսակցությունն այցելել է Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզեր.«Արմենպրես»

  • 29-11-2018 17:19:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը շարունակում է իրականացնել նախընտրական քարոզարշավը և նոյեմբերի 29-ին եղել է Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, կուսակցությունը հայ ժողովրդին կրկին անգամ հորդորել է ճիշտ ընտրություն կատարել:

 

«Սասնա ծռեր»-ի անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը, Վարուժան Ավետիսյանը և այլք, առավոտյան այցելել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ, որտեղ ծաղիկներ են խոնարհել հայ ազատամարտիկ, Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի շիրիմին:

Պռոշյանից Վարուժան Ավետիսյանը և մի քանի այլ անդամ, ուղևորվել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաք, որտեղ թռուցիկներ են բաժանել և իրենց խոսքն ուղղել տեղի բնակիչներին:

«Միասին շատ երկար ճանապարհ ունենք անցնելու: Մենք չենք գալիս մրցակցելու մյուս քաղաքական ուժերի հետ, այլ ձեռք ձեռքի բռնած հեղափոխական ուժերի հետ՝ մտնենք խորհրդարան և կարողանանք շարունակել մեր պետության շինարարությունը»,- նշեց Ավետիսյանը և թալինցիներին ներկայացրեց իրենց ծրագիրը:

Ժիրայր Սեֆիլյանը, ով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության շտաբի ղեկավարն է, Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց, որ իրենք գալիս են առաջին հերթին թույլ չտալու մարտի 1-ի կոալիցիոն ուժերին մտնել խորհրդարան:

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play