Հայաստանի թիմը Օլիմպիական պատանեկան առաջին խաղերում առայժմ 36-րդն է


Հայաստանի թիմը Օլիմպիական պատանեկան առաջին խաղերում առայժմ 36-րդն է

  • 20-08-2010 13:00:39   | Սինգապուր  |  Սպորտ
ՍԻՆԳԱՊՈՒՐ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սինգապուրում անցկացվող Պատանեկան օլիմպիական ամառային առաջին խաղերը հատել են հասարակածը: Հայաստանի օլիմպիականներն առայժմ 36-րդն են` 3 մեդալ (1 արծաթե, 2 բրոնզե): Մասնակից 205 երկրներից առայժմ 49-ին է հաջողվել մեդալ նվաճել: Լավագույն եռյակում են հաջորդաբար Չինաստանի `22 (13 ոսկե, 7 արծաթե, 2 բրոնզե) մեդալ , Ռուսաստանի` 24 (11+9+4 ), Իտալիայի`13 ( 6+4+3) մարզիկները: Ըստ ՀԱՕԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության, օգոստոսի 21-ին մրցապայքարի մեջ կմտնեն թիավար Էդգար Բաբայանը (Հրազդան), ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը ( 66կգ, Վանաձոր ), աթլետ Դիանա Խուբեսերյանը (100մ վազք,Երեւան ) եւ բռնցքամարտիկ Հրայր Մաթեւոսյանը (60կգ, Երեւան ):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play