Գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը` Սինգապուրի օլիմպիական պատանեկան խաղերի արծաթե մեդալակիր


Գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը` Սինգապուրի օլիմպիական պատանեկան խաղերի արծաթե մեդալակիր

  • 19-08-2010 20:50:00   | Սինգապուր  |  Սպորտ
ՍԻՆԳԱՊՈՒՐ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սինգապուրի օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերում Հայաստանի պատվիրակության օգտին գրանցվեց երրորդ մեդալը: Գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը (+85կգ), ով մեդալների համար պայքարի մեջ մտավ օգոստոսի 19-ի առավոտյան` Երեւանի ժամանակով 7-ին, գրավեց երկրորդ տեղն ու արժանացավ արծաթե մեդալի: Ըստ ՀԱՕԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության, Գ. Մինասյանը պոկեց 160կգ, հրեց 190կգ եւ երկամարտի 350կգ արդյունքով ընդամենը 1կգ-ով հետ մնաց իրանցի Ալիռեզա Կազեմինեջադից (155+196): Երրորդը եգիպտացի Հասան Մոհամեդն էր (330կգ ): Նետաձիգների մրցաշարում, 32 նշանառուների պայքարում, Վասիլ Շահնազարյանը` 613 միավորով, 16-րդն էր: Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրը` օգոստոսի 15-ին, բրոնզե մեդալ էր նվաճել երեւանցի ծանրորդ Սմբատ Մարգարյանը, իսկ օգոստոսի 17-ին Հայաստանի հավաքականի հաշվեկշռին եւս մեկ բրոնզե մեդալ ավելացրեց ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը (46կգ, Հոկտեմբերյան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play