Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին


Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

  • 10-12-2018 17:52:11   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
 
Ուղերձում ասված է.
<<Մեծարգո՛ պարոն Փաշինյան,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Ձեր ղեկավարած դաշինքի տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Հուսով եմ, որ նոր Ազգային ժողովն ու կառավարությունն ըստ ամենայնի կնպաստեն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու զորացմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության պահպանմանը, համազգային ծրագրերի իրականացմանը:
Մեր պետականության ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծումը, պաշտպանունակության եւ անվտանգության համակարգի հետագա ամրապնդումը, սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումն այն հիմնական ուղենիշներն են, որոնք պետք է լինեն երկու հայկական հանրապետությունների եւ դրանց քաղաքական ղեկավարության գործունեության հիմքում:
Մաղթում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետության մեր բոլոր քույրերին ու եղբայրներին խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու հաղթանակներ՝ ի փառս մեր Հայրենիքի ու ժողովրդի>>:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play