«Ազատ հայրենիք» կուսակցության շնորհավորական ուղերձը «Իմ քայլը» դաշինքին՝ ԱԺ ընտրություններում համոզիչ հաղթանակ արձանագրելու կապակցությամբ


«Ազատ հայրենիք» կուսակցության շնորհավորական ուղերձը «Իմ քայլը» դաշինքին՝ ԱԺ ընտրություններում համոզիչ հաղթանակ արձանագրելու կապակցությամբ

  • 10-12-2018 18:15:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ազատ հայրենիք» կուսակցության շնորհավորական ուղերձը «Իմ քայլը» դաշինքին՝ ԱԺ ընտրություններում համոզիչ հաղթանակ արձանագրելու կապակցությամբ
 
«Ազատ հայրենիք» կուսակցությունը շնորհավորում է ՀՀ քաղաքացիներին և իշխանություններին՝ դեկտեմբերի 9-ին միջազգային չափանիշներին համապատասխան, ազատ և օրինական արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և կայացման կապակցությամբ, ինչպես նաև «Իմ քայլը» դաշինքին և այդ քաղաքական ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ համոզիչ հաղթանակ արձանագրելու առթիվ: 
 
Այդ են վկայում այս օրերին ՀՀ-ում գտնվող ինչպես միջազգային հեղինակավոր դիտորդական առաքելությունների, այնպես էլ մեր կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավորների տեսակետները: 
 
Այս ընտրությունները կարևոր քայլ էին ՀՀ պետականության ամրապնդման ճանապարհին և մեկ անգամ ևս վերահաստատեցին ՀՀ իշխանությունների՝ ժողովրդավարական բարեփոխումներին հավատարիմ լինելու կամքը: Համոզված ենք, որ նորընտիր Ազգային ժողովը կնպաստի արհեստավարժ կառավարության ձևավորմանը և նոր որակ կհաղորդի օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Վստահ ենք, որ համազգային օրակարգի հարցերը մշտապես կգտնվեն ՀՀ Օրենսդիր մարմնի աշխատանքի տիրույթում՝ ի շահ և ի բարօրություն հայկական երկու պետականությունների և աշխարհասփյուռ հայության:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play