Երևանում բախվել են ոստիկանական մեքենան և 74 համարի «Գազելը»․ կա 7 վիրավոր. shamshyan.com


Երևանում բախվել են ոստիկանական մեքենան և 74 համարի «Գազելը»․ կա 7 վիրավոր. shamshyan.com

  • 17-12-2018 10:28:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, Արգիշտի փողոցում՝ Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Nissan մակնիշի 181 NN 01 համարանիշի և թիվ 74 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի 1295 Տ համարինիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ Nissan-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը