ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը Ստրասբուրգ է մեկնել իր ողջ կազմով՝ 8 հոգով


ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը Ստրասբուրգ է մեկնել իր ողջ կազմով՝ 8 հոգով

  • 21-01-2019 11:14:54   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունվարի 20-26-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) է գործուղվել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը՝ ողջ կազմով:

ԱԺ-ից հայտնում են, որ Ստրասբուրգ են մեկնել, մասնավորապես, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ Սոս Ավետիսյանը: Նշենք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հիմնական կազմում ընդգրկված են Ռուբեն Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Էդմոն Մարուքյանն ու Նիրա Զոհրաբյանը: Մնացած 4-ը փոխարինող կազմում են ընդգրկված: Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցը:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play