Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով


Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով

  • 15-02-2019 12:37:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով:
 
Այս մասին ասվում է նախագահ Բակո Սահակյանի՝ փետրվարի 15-ին ստորագրած հրամանագրում, տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Կամո Աղաջանյանի կենսագրությունը
 
Ծնվել է 1971թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հադրութի շրջանի Էդիլլու գյուղում:
 
Կրթություն
 
2001թ. ավարտել է Աբովյանի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը:
 
Աշխատանքային գործունեություն
 
1989-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
 
1992-1993 թվականներին` ՊԲ դասակի, 1993-1995 թվականներին`վաշտի հրամանատար, 1995-1996 թվականներին`գումարտակի հրամանատարի տեղակալ, 1996-1997 թվականներին` հրամանատար, 1997-1999 թվականներին` Հադրութի ՊՇ հրամանատարի տեղակալ, 1999-2003 թվականներին` հրամանատար, 2003-2004 թվականներին`№ դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 2004 թվականից` հրամանատար:
 
2008թ. հուլիսին զբաղեցրել է ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնը, 2010 թվականի օգոստոսից 2013թ. մարտի 21`ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:
 
2013 թվականից ԼՂՀ ոստիկանության պետն է:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play