ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ. «Արմենպրես»


ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ. «Արմենպրես»

  • 20-02-2019 13:05:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով ժամանել են Երևան: Արդեն տեղի է ունեցել ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նրանց հանդիպումը: «Համանախագահները Երևան են ժամանել տարածաշրջանային այցով:

Արդեն հանդիպել են նախարարի հետ, որից հետո հանդիպում են ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նաղդալյանը նշեց, որ Երևան այցից հետո համանախագահներն ամենայն հավանականությամբ կմեկնեն Բաքու:

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play