ԵԱ. Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը՝ առաջատարների թվում


ԵԱ. Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը՝ առաջատարների թվում

  • 20-03-2019 11:52:05   | Մակեդոնիա  |  Սպորտ

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկած շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում անցկացվել են երկրորդ տուրի պարտիաները:
 
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը։ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը եւ Շանթ Սարգսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվել է:
 
Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը 2-ական միավորով առաջատարների թվում են:
 
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play