Էրդողանը փորձում է գլխավորել հակաիսլամաֆոբ պատերազմը. Շահան Գանտահարյանը


Էրդողանը փորձում է գլխավորել հակաիսլամաֆոբ պատերազմը. Շահան Գանտահարյանը

  • 20-03-2019 17:47:39   | Լիբանան  |  Մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Էրդողանի արձագանքը Նոր Զելանդիայի ահաբեկչությանը առաջացրել է Նոր Զելանդիայի վարչապետի եւ մի շարք պետական գործիչների վրդովմունքը։  Արդյո՞ք սա կարող է հանգեցնել երկու երկրների միջեւ դիվանագիտական ճգնաժամի: 
 
«Անկախ տարբեր վարկածների շրջանառությունից, թե դրա հետևում ով կարող է կանգնած լինել, պետք է նկատել, որ Անկարան Նոր Զելանդիայի սպանդը լիարժեք օգտագործում է, իհարկե` առաջին հերթին ներքին սպառման համար. առջեւում Թուրքիայի ՏԻՄ ընտրություններ են, եւ նման հարձակողապաշտ ոճը կազդի զանգվածների վրա, որոնք իրենց երկրի պաշտպանությունը վերագրում են բացառապես Էրդողանին»,- Yerkir.am-ին ասաց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
 
Նրա կարծիքով` Էրդողանի ճիգերը, սակայն, միայն ներթուրքական խնդիրներ լուծելուն չեն ուղղված։ «Արտաքին տարբեր քաղաքական միջավայրերի ուղերձներ կան այդտեղ,  հատկապես` դեպի Արեւմուտք, ԱՄՆ, Եվրոպա։ Իսկ տարածաշրջանային առումով Էրդողանը փորձում է գլխավորել հակաիսլամաֆոբ պատերազմը` իսլամ եւ հատկապես սուննի զանգվածների վրա ազդեցության, վերահսկողության ծավալման նպատակով գերմրցունակություն դրսեւորելով տարածաշրջանային այլ իսլամական երկրների նկատմամբ: Այս ուղղություններով եւ այս նպատակներով Էրդողանի հռետորաբանությունը մագլցողական նշաձողեր է նվաճել` անտեղի վիրավորանքներ հնչեցնելով Նոր Զելանդիայի հասցեին։ Բայց դա հետևանք է եւ ոչ առաջնային թիրախ։ Թիրախը ներքին սպառումն է, Արեւմուտքն ու տարածաշրջանը»,- նշեց Շահան Գանտահարյանը:
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն