Եվրոպայի կանանց բասկետբոլի առաջնության C դիվիզիոնի եզրափակիչ փուլում Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը


Եվրոպայի կանանց բասկետբոլի առաջնության C դիվիզիոնի եզրափակիչ փուլում Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը

  • 03-07-2010 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Միկա մարզահամալիրում հուլիսի 3-ին կայացած Եվրոպայի կանանց բասկետբոլի առաջնության երրորդ դիվիզիոնի խմբային մրցաշարի եզրափակիչ փուլում Հայաստանի հավաքականը 65:74 հաշվով պարտվեց Մալթայի հավաքականին: Հայաստանի հավաքականը նվաճեց երկրորդ`B դիվիզիոնի ուղեգիր: Նման իրավունք էին ստանում C դիվիզիոնի առաջին երկու թիմերը: Ըստ armsport.am-ի, կանանց Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացող Քրիստինե Քեփենեկյանը ճանաչվեց Եվրոպայի C դիվիզիոնի լավագույն խաղացող: Մրցաշարի խորհրդանշական հավաքականում ընդգրկվեցին Հայաստանի հավաքականի խաղացողներ Քրիստինե Քեփենեկյանը եւ Ամանդա Ջեքսոնը, Մալթայի երկու եւ Մոլդովայի մեկ ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ առաջնությունը Երեւանում մեկնարկել էր հունիսի 28-ին, մասնակցությամբ` Հայաստանի, Անդորրայի, Մալթայի, Ջիբլարթարի, Մոլդովայի, Շոտլանդիայի ու Ուելսի հավաքականների։
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play