Ծանուցագիրը դնեմ ռամկայի մեջ, կախեմ պատի՞ն. Գագիկ Ծառուկյան


Ծանուցագիրը դնեմ ռամկայի մեջ, կախեմ պատի՞ն. Գագիկ Ծառուկյան

  • 18-06-2019 11:44:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է պատռել Քննչական կոմիտեի ծանուցագիրը և չի ներկայացել հարցաքննության:
 
«Այսինքն՝ ծանուցագիրը որ ուղարկում են, պետք է դնեմ ռամկայի մեջ, կախեմ պատի՞ն: Ծանուցագիրը ստացել ենք, ուրիշ ի՞նչ հարցեր կան: Առանց ծանուցագրի որ գնայի, չէին ընդունի՞: Ծանուցագիրը ոչ թե պետք է դնեի ռամայի մեջ ու կախելի Այվազովսկու նկարի կողքին… Համապատասխան ես ասել եմ՝ բոլորը օրենքի առաջ հավասար են և պետք է լիարժեք հարգեն օրենքը, և ես մի բան եմ ուզում ասել, որ բոլոր լրագրողներն էլ, հանրությունն էլ իմանա, որ ՀՀ Սահմանադրության 96 հոդվածի համաձայն՝ պատգամավորն իր կարծիքն ասելու համար ոչ հետապնդման, ոչ էլ պատասխանատվության է ենթրակվում: Դա անհարգալից վերաբերմունք էր առաջին հերթին Ծառուկյանի հանդեպ: Ես նորից եմ ասում՝ ՀՀ Սահմանադրության 96 հոդվածով նրանք իրավունք չունեին ուղարկեին ինձ, բայց ուղարկել են, էլի ես հարգել եմ, իմ փաստաբանի միոջոցով ուղարկել եմ»,- ասաց Ծառուկյանը:
 
Հարցին, թե իր կարծքիով իրեն հետապնդո՞ւմ են, Ծառուկյանը պատասխանեց. «Ես ասում եմ՝ 96 հոդվածը: Իսկ ես՝ որպես պատգամավոր, ինձ ծանուցագիրը ներկայարցել են և հարգելով օրենքը՝ քննչականին որ զանգեք, համապատասխան իմ փաստաբանը, ինչ որ ես ձեզ եմ հարցազրույցում ասել, որ դա իմ կարծիքն է: Կարծիքի համար թուղթն ուղարկված է այնտեղ: Դրա կարիքը չկա գնալու, ինչ որ պետք էր, ես իմ փաստաբանի միջոցով թուղթը ստորագրած ուղարակած է»,- ասաց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play