Վահե Էնֆիաջյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին


Վահե Էնֆիաջյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

  • 20-06-2019 19:04:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ընդունել է մեր երկրում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային:
 
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով, որ մի շարք ոլորտներում առկա է հայ-բուլղարական փոխգործակցության զարգացման դեռեւս չիրացված մեծ ներուժ:
 
Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման գործում՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ նորաստեղծ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբում ընդգրկված են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ:
 
Անդրադարձ է կատարվել նաեւ Բուլղարիայի հայ համայնքի ներգրավվածությանը երկրի ամենատարբեր ոլորտներում:
Խոսելով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին՝ Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին փաստաթղթի վավերացման համար:
 
Դեսպանը եւս կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի համագործակցությունն ու միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացումը: Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կշարունակի անել հնարավորը ձեւավորված հարաբերություններն առավել խորացնելու համար: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play