Հայտնի է, թե ինչ նպատակով կանջատվի ցեղասպանության հուշահամալիրի կրակը


Հայտնի է, թե ինչ նպատակով կանջատվի ցեղասպանության հուշահամալիրի կրակը

  • 13-07-2019 13:50:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրինությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին, ժամը 18:00-20:00 պրոֆիլակտիկ աշխատանքների նպատակով երկու ժամով անջատվելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի գազամատակարարումը: Այս մասին հիմնադրամը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
 
 
«Հուշահամալիրի շրջակա տարածք մարդկանց մուտքն արգելվելու է: Հայցում ենք ձեր ներողամտությունն ու ըմբռնումը»,- ասվում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրինության գրառման մեջ:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play