Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով.ԱԻՆ


Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով.ԱԻՆ

  • 23-07-2019 15:17:59   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետությունում առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում` հուլիսի 23-ի ցերեկը, 24-28-ը` կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում` 20-25 մ/վ։  Քամին՝ հարավային` 3-8 մ/վ։  Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-26-ը կնվազի 4-5 աստիճանով։
 
 
Երևան քաղաքում՝ հուլիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play