Գողություն՝ խանութից.(տեսանյութ)


Գողություն՝ խանութից.(տեսանյութ)

  • 08-08-2019 13:42:51   | Հայաստան  |  Իրավունք



 
 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
 
Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 13:25-ի սահմաններում , ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, մուտք  գործելով  Երևան քաղաքի Բագրատունյաց  փողոցում  գործող հանրախանութ,  հափշտակել է կանացի կոսմետիկ մատիտների հավաքածու՝ նշված հանրախանութին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
 
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: 
 
Նախաքննության ընթացքում ստացվել է խանութի տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
 
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին  հայտնաբերելու ուղղությամբ։
 
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play