Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն


Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

  • 22-08-2019 13:36:46   | Հայաստան  |  Հասարակություն

Օգոստոսի 21-ին, ժամը 22:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցում ոստիկանության բաժանմունքի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի բնակարաններից մեկի քաղաքացին ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
 
Պարզվել է, որ քաղաքացին (Լուսինե Ն., ծնված 1975 թ.) վնասել է ձախ նախաբազուկը: Շտապօգնության աշխատակիցները Լուսինե Ն.-ին  տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը՝ հոգեբանական աջակցություն:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play