Վանի Սուրբ Խաչի պատարագին Մուշի հայերը խաղող են հյուրասիրել ներկաներին (տեսանյութ)


Վանի Սուրբ Խաչի պատարագին Մուշի հայերը խաղող են հյուրասիրել ներկաներին (տեսանյութ)

  • 10-09-2019 15:10:50   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը



Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցում 7֊րդ անգամ մատուցվեց պատարագ։  Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ մատուցված պատարագին ներկա էին հարյուրավոր հայեր Հայաստանից, Թուրքիայից և Սփյուռքից:
 
Նրանց թվում էր նաև Տարոնի և Մուշի հայերի համերաշխության և տուրիզմի հասարակական միության նախագահ Հայրեթթին Ասլանը: Նա իր հետ բերել էր դարավոր պատմություն ունեցող Մուշի քաղցրահամ խաղողը:
 
«Ermenihaber.am»-ին տված հարցազրույցում Մուշի հայ համայնքի ղեկավար Հայրեթթին Արսլանը նշեց, որ Մուշի՝ իրենց պապերի խաղողը բերել են Աղթամար կղզի, որպեսզի հյուրասիրեն պատարագի մասնակիցներին:
 
Այն հարցին, թե «Մուշից շա՞տ հայեր են եկել մասնակցելու պատարագին», Արսլանը պատասխանեց, որ Մուշից մոտ 150 հոգի եկել է:
 
«Միշտ գալիս են պատարագին: Սա առաջին անգամ չէ: Ոչ միայն Մուշից, այլև շրջակա նահանգներից էլ են գալիս: Մենք էլ այդ կապակցությամբ մեր պապերի հիշատակի համար խաղող ենք բերում ու բաժանում»,- նշեց Արսլանը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play