Որոշ ուժերի պահվածքը Երևանում աղբի ճգնաժամի ողջ ընթացքում համարում եմ ուղղակի ամոթալի․ ՀՀ վարչապետ


Որոշ ուժերի պահվածքը Երևանում աղբի ճգնաժամի ողջ ընթացքում համարում եմ ուղղակի ամոթալի․ ՀՀ վարչապետ

  • 16-09-2019 14:35:55   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ես չեմ կասկածում՝ Երևան քաղաքում աղբահանության մակարդակը լինելու է աննախադեպ։ 
 
Այս մասին սեպտեմբերի 16-ին Վանաձորում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  Հայաստանի մասին նոր 100 փաստերից 79-րդը ներկայացնելիս։ 
 
Ըստ նրա՝ Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման համյանքային հիմնարկը համալրվել է ավելի քան 50 աղբատար մեքենաներով, մի քանի տասնյակ ձնամաքրող, ջրցան և փոշեկուլ մեքենաներով, ինչն աննախադեպ է վերջին 30 տարիների ընթացքում։ 
 
«Այս առիթով ուզում եմ ասել, որ որոշ ուժերի պահվածքը Երևանում աղբի այսպես ասած ճգնաժամի ողջ ընթացքում համարում եմ ուղղակի ամոթալի։
Փոխանակ վեր հանեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում է այդ ամեն ինչը տեղի ունեցել, թուր ու թվանքն առել են ընկել վեց ամիս առաջ պաշտոնը ստանձնած քաղաքապետի հետևից, որը երկու ամսում այս հարցը լուծեց»,- ընդգծեց Ն․ Փաշինյանը։ 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման համյանքային հիմնարկում այս պահին կա ավելի քան 600 հաստիք՝ միջին և բարձր աշխատավարձով, և հիմնարկի համար կառուցվում է ժամանակակից կայան, որտեղ աշխատակիցների համար նախատեսված կլինեն հանգստի սենյակներ, լոգասենյակներ, ճաշարան և այլն։ 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play