ՃՏՊ Հերհեր գյուղի մոտակայքում


ՃՏՊ Հերհեր գյուղի մոտակայքում

  • 20-09-2019 10:13:27   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն



Սեպտեմբերի 20-ին, ժամը 06:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1998 թ. ծնված Հայկ Դ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել ձորակը. տուժածներ չկան:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play