Այսօր և միշտ մենք վերահաստատում ենք մեր խոնարհանքը բոլոր այն հայրենասերներին, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր Հայրենիքի կայացման և անկախության ամրապնդման. Արմեն Գրիգորյան
Այսօր և միշտ մենք վերահաստատում ենք մեր խոնարհանքը բոլոր այն հայրենասերներին, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր Հայրենիքի կայացման և անկախության ամրապնդման. Արմեն Գրիգորյան
21-09-2019 12:34:49 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Սիրելի հայրենակիցներ, մեծ հպարտությամբ հղում եմ շնորհավորանքս Հայաստանի բոլոր ժողովուրդներին մեր հիրավի ամենակարևոր և մնայուն ձեռքբերման՝ Հայաստանի Հանրապետության անկախության, 28-րդ տարեդարձի առիթով:
Այսօր և միշտ մենք վերահաստատում ենք մեր խոնարհանքը բոլոր այն հայրենասերներին, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր Հայրենիքի կայացման և անկախության ամրապնդման, դրա սահամնների անքակետլիության և ժողովրդի խաղաղ կյանքի, մեր երախտիքը սահմանին կանգնած զինվորին, ով մեր անկախության ամենահուսալի և իրական հենարանն է:
Մեր նորանկախ հայրենիքի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հպարտությամբ և մեծ արժանապատվությամբ կրի անկախ Հայաստանի քաղաքացի լինելու պատիվը՝ ձգտելով իր հնարավորությունները, գիտելիքները և մասնագիտական կարողություններն ի նպաստ ներդնել հանուն մեր հայրենիքի հետագա զարգացման:
Սիրելի հայրենակիցներ, մենք մշտապես շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը, զարգացնելու ենք տնտեսությունը, ապահովելու ենք սոցիալական համերաշխությունն ու բարձր կենցաղը՝ ապագա սերունդներին ժառանգություն թողնելով խաղաղ, կայուն, երջանիկ և զարգացած Հայրենիք: