Հարավային Կորեայի նախագահի կարծիքով, իր երկիրը առաջինը<br /> կհաղթահարի համաշխարհային ճգնաժամը<br />


Հարավային Կորեայի նախագահի կարծիքով, իր երկիրը առաջինը
կհաղթահարի համաշխարհային ճգնաժամը

  • 27-07-2009 17:01:00   | Կորեա  |  Միջազգային
ՍԵՈՒԼ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բաքի կարծիքով, աշխարհում իր երկիրը կարող է առաջինը հաղթահարել համաշխարհային տնտեսության խնդիրները: «Ես ենթադրում եմ, որ մեզ դեռ հարկ է որոշ ջանքեր գործադրել աճ ապահովելու համար, սակայն միանգամայն վստահ եմ, որ մենք կարող ենք վերականգնվել աշխարհի ցանկացած այլ երկրից ավելի վաղ: Ես չեմ ուզում ասել, թե հատկապես երբ դա տեղի կունենա, բայց կարծում եմ, որ դրական տեղաշարժ իրադրության մեջ մեր քաղաքացիները կզգան բոլորից ավելի վաղ»,- հայտարարել է Լի Մեն Բաքը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play