Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջան


Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջան

  • 27-09-2019 16:43:11   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին այցելել է Հադրութի շրջան:
 
Հադրութ քաղաքում Նախագահը մասնակցել է շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքի բացման արարողությանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ առողջապահական հիմնարկների ցանցի արդիականացումը եւ ընդլայնումը շրջաններում ունի ռազմավարական նշանակություն, եւ աշխատանքներն այս ուղղությամբ կրելու են շարունակական բնույթ: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Եգիպտոսի թեմի Կահիրեի ազգային առաջնորդարանին այս ծրագիրը կյանքի կոչելու համար: 
 
Այնուհետեւ Նախագահը մասնակցել է Մեծ Թաղեր գյուղի մոտակայքում նոր անասնապահական համալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Բակո Սահակյանը ծրագիրն իրագործելու համար երախտագիտություն է հայտնել ամերիկահայ բարերար Վարդան Նազերյանին եւ ընդգծել, որ ժամանակակից պայմաններին համապատասխանող նման համալիրները նոր որակ են հաղորդում գյուղատնտեսության զարգացմանը շրջաններում եւ ողջ հանրապետությունում: 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play