Արգենտինայում A/H1N1 գրիպի զոհ է դարձել 165 մարդ<br />


Արգենտինայում A/H1N1 գրիպի զոհ է դարձել 165 մարդ

  • 21-07-2009 18:31:00   | Արգենտինա  |  Միջազգային
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արգենտինայում A/H1N1 գրիպի վիրուսով վարակվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է մինչեւ 165 մարդու, հայտնել է հարավամերիկյան հանրապետության առողջապահության նախարար Խուան Մանսուրը: Ներկայումս Արգենտինան Միացյալ Նահանգներից հետո երկրորդ տեղն է գրավում աշխարհում հիվանդացության մահացու ելքերի թվով: Սակայն, ըստ առողջապահության նախարարի, նոր գրիպի ախտանիշներով բուժօգնության դիմող մարդկանց թիվը վերջին օրերին կրճատվել է 30 տոկոսով: «Թեեւ դա չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է, սակայն իրավիճակը բարելավվել է»,- նկատել է Մանսուրը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play