CNF-ի կողմից 344 հազար եվրո փոխանցվել է 4 ՊՈԱԿ-ների


CNF-ի կողմից 344 հազար եվրո փոխանցվել է 4 ՊՈԱԿ-ների

  • 14-10-2019 12:22:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 Կովկասի բնության հիմնադրամի  /CNF/  կողմից կատարվել են  2019 թ. ֆինանսական տարվա երկրորդ  խոշոր գումարային փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության  կազմում գտնվող   4 ՊՈԱԿ-ների՝   «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան»  և  «Արփի լիճ» ազգային պարկերին: Ընդհանուր առմամբ, փոխանցվել է մոտավորապես 344 հազար եվրո: 
 
Մասնավորապես,  շուրջ 101 հազար  եվրո հատկացվել է  «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 100 հազար եվրո՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 98 հազար եվրո՝ «Դիլիջան»  ազգային պարկին, 45 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է  համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը, օժանդակել պահպանության արդյունավետ իրականացմանը եւ  նորարարական մոտեցումների ներդրմանը՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը:
 
 Նշենք, որ գրեթե նույնաչափ առաջին փոխանցումներն արվել էին տարեսկզբին:
 
 CNF-ը 10 տարի աջակցում  և շարունակելու  է  օժանդակությունը  Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին, իրականացնելով իր ռազմավարական առաքելությունը՝ ապահովելու Հայաստանի ունիկալ կենսաբազմազանության պահպանությունը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play