ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
18-10-2019 16:52:00 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
ՀՀ նախագահիւ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն