Մարդու իրավունքների պաշտպանի ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցության համագործակցության նոր ձևաչափ


Մարդու իրավունքների պաշտպանի ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցության համագործակցության նոր ձևաչափ

  • 11-11-2019 13:30:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին և ավագանու անդամ Անի Խաչատրյանին, ովքեր ավելի վաղ հանդիպել էին նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։
 
Անմիջականորեն ժողովրդի քվեով ընտրված և քաղաքացիների հետ մշտական կապի մեջ գտնվող ավագանու անդամների հետ համագործակցության նման ձևաչափը կբարձրացնի խնդիրների լուծման արդյունավետությունը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված և Երևանի քաղաքապետարանի իրավասությանն առնչվող համակարգային խնդիրները և դրանց վերհանմանն ու լուծմանն ուղղված համատեղ գործունեության ուղղությունները:
Մասնավորապես, քննարկվել են hասարակական կարգի պահպանության բնագավառում համակեցության կանոնների սահմանման և պահպանման խնդիրներ, ինքնակամ շինարարության շուրջ ծագած վարչարարության, Երևան քաղաքում վթարային շենքերի վերաբնակեցման գործընթացի կապակցությամբ ծագած խնդիրներ, Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարության թույլտվությունների տրման կամ մերժման խնդիրներ և այլն:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել ակտիվ համագործակցություն, ինչի միջոցով էլ ավելի կբարձրանա մարդկանց իրավունքների պաշտպանության արդյունավետությունը:
 
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում Երևանի քաղաքապետարանի իրավասության ոլորտում  գտնվող հարցերի լուծման ուղղությամբ համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի և ավագանու հետ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play