ՀՀ-ի ու Ղազախստանի խորհրդարանների նախագահներն ընդգծեցին հարաբերությունների բազմակողմանի զարգացումը

14-11-2019 16:31:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգան Նազարբաևան ընդգծեցին երկու երկրների միջև հարաբերությունների բազմակողմանի զարգացման փաստը:
 


 Նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ հարաբերությունների զարգացման մեջ մեծ դեր ունեն միջխորհրդարանական խմբերը:
 
«Ես վստահ եմ, որ ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր երկկողմ հարաբերություններին: Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ հարաբերությունների խորացմամբ՝ ելնելով մեր երկրների ու ժողովուրդների ընդհանուր հետաքրքրություններից: Ցանկանում եմ ընդգծել, որ հայ-ղազախական
հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Ուրախ եմ նաև նշել, որ մեր հարաբերությունների զարգացման մեջ մեծ դեր է խաղում միջխորհրդարանական համագործակցությունը: Մինչև տարվա վերջ Ղազախստանի խորհրդարանի ղազախ-հայկական բարեկամական խումբը կայցելի Հայաստան: Մենք ակտիվ համագործակցում ենք տարբեր միջազգային հարթակներում»,- ասաց Միրզոյանը:
 
Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգան Նազարբաևան նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները կարելի է անվանել եղբայրական:
 
«Եղբայրական են մեր ժողովուրդների հարաբերությունները, որովհետև մենք շատ նմանություններ ունենք մշակույթի, լեզվի հետ կապված: Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, այս 20 տարվա ընթացքում նոր էջ է բացվել մեր երկու երկրների պատմության մեջ: Սա մեծ իրադարձություն է, և հպարտանալու առիթ թե՛ մեր, թե՛ ձեզ համար»,- նշեց Նազարբաևան:
 
Խորհրդարանների նախագահները Ազգային ժողովի այգում կմասնակցեն ծառատունկի արարողությանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 291 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար