ՄԻՊ-ը գրություն կուղարկի քրեական հետապնդման մարմնին` համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ


ՄԻՊ-ը գրություն կուղարկի քրեական հետապնդման մարմնին` համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ

  • 22-11-2019 11:35:58   | Հայաստան  |  Իրավունք



Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են անձինք հարվածներ հասցնում քաղաքացուն և փորձում տեղեկություն կորզել նրանից: Տեսանյութը հրապարակվել է «Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով:
 
Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
 
«Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում:
 
Իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,- գրել է Թաթոյանը:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play