Պարզվում են 62-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու բոլոր հանգամանքները. հարուցվել է քրեական գործ


Պարզվում են 62-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու բոլոր հանգամանքները. հարուցվել է քրեական գործ

  • 27-11-2019 13:55:54   | Արմավիրի մարզ  |  Իրավունք

 
 
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք՝ ոսկրային դեֆեկտով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի՝ 1957թ. ծնված բնակիչը՝ հայտնելով, որ վնասվածքն ստացել է իրենց հողամասում գործ անելու ժամանակ: 
 
Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 12.00-ի սահմաններում, Արևիկ գյուղից Ալաշկերտ գյուղ տանող ճանապարհի աջակողմյան դաշտում, Արմավիրի մարզի 62-ամյա բնակչի և վերջինիս 45-ամյա համագյուղացու միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի  ժամանակ վերջինս իր մոտ եղած «ԱԿ 74» տիպի 5,45մմ տրամաչափի ինքնաձիգով կրակել է 62-ամյա տղամարդու ոտքին՝ պատճառելով վնասվածք:
 
Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վիճաբանություն է սկսվել նաև վիճաբանության մասնակիցների կողմնակիցների միջև, ովքեր դեպքի վայր էին եկել նրանց հետ:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play