Ճապոնիան Կուրիլյան կղզիները հայտարարել է իր անկապտելի մասը<br />


Ճապոնիան Կուրիլյան կղզիները հայտարարել է իր անկապտելի մասը

  • 11-06-2009 20:06:00   | Ճապոնիա  |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 11-ին ընդունել է օրենք, որով «Ճապոնիայի անկապտելի մասն» է հայտարարում Հարավ-Կուրիլյան կղզիների խումբը, որն այժմ պատկանում է Ռուսաստանին: Պատգամավորների հավանությանն արժանացած ուղղումներում, մասնավորապես, ասվում է, որ Ճապոնիան կանի «հնարավոր ամեն բան կղզիներն արագ վերադարձնելու համար, որոնք մեր երկրի անբաժանելի մասն են»: Տոկիոյում այդ կղզիներն անվանում են «հյուսիսային տարածքներ», դրանք են Իտուրուպ, Շիկոտան, Կունաշիր կղզիները, ինչպես նաեւ Հարավ-Կուրիլյան շղթան (Խաբոմաի կղզեխումբը):
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play