Պետք չէ ամեն հաց ուտելուց առաջ վերամբարձ խոսքեր շռայլել...


Պետք չէ ամեն հաց ուտելուց առաջ վերամբարձ խոսքեր շռայլել...

  • 15-01-2020 17:56:02   | Արագածոտնի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեկ «Նոր Դվին» ռեստորանում տեղի է ունեցել իշխանության քեֆը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը խնջույքից նկար է հրապարակել և մակագրել. «Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, ծառայում ենք Արցախի Հանրապետությանը, ծառայում ենք ՀՀ քաղաքացուն, ծառայում ենք հայ ժողովրդին»:
 
«ՉԻ». Փաստորեն, Գևորգյանը արդեն հորով-մորով է արել Արագածոտնի ազգաբնակչությանը ծառայելը, հիմա էլ անցել է աշխարհասփյուռ հայությանը ծառայելուն:
 
Տեսնես կգա՞ մի օր, երբ Գևորգյանը կհասկանա՝ պետք չէ ամեն հաց ուտելուց առաջ այսպիսի վերամբարձ խոսքեր շռայլել: Կհասկանա՞, որ 1,5 տարում կոնկրետ իր «ծառայությունից» մարզը ոչինչ չի շահել: Կհասցնի՞ մինչև ծառայության ավարտն ընկալել, որ 1.5 միլիոն դրամով չեն ծառայում, այլ զբաղեցնում են հարմարավետ պաշտոն:
 
Լավ եք արել, քեֆ եք արել: Ի՞նչ իմաստ ունի հավաքույթը նկարագրել այսպիսի պաթոսով: 
Վերջում մի խորհուրդ մարզպետին: Հաջորդ անգամ կարող է ևս մեկ հեշթեգ ավելացնել՝ ինչ անում ենք, անում ենք երեխաների համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play