Ռուսաստանի նոր վարչապետի մայրը հայ է․ Ադրբեջանի նախկին արտգործնախարար


Ռուսաստանի նոր վարչապետի մայրը հայ է․ Ադրբեջանի նախկին արտգործնախարար

  • 16-01-2020 13:55:23   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Միխայիլ Միշուստինի նշանակումը ՌԴ վարչապետի պաշտոնում: Նա հրապարակել է Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի թվիթերյան գրառումը, որում լրագրողը գրել էր. «Ռուսաստանի ճակատագիրը կախված է նրանից, թե ինչքան կլինենք մենք»:
 
Մարգարիտա Սիմոնյանը նկատի է ունեցել Վլադիմիր Պուտինի ծնելիության խթանման ծրագրի մասին հայտարարությունը, սակայն Զուլֆուգարովը Սիմոնյանի գրառումը այլ կերպ է մեկնաբանել․ «Հայերը կազմում են Ռուսաստանի բնակչության 0,89%-ը: Եթե Միխայիլ Միշուստինը դառնա վարչապետ, իսկ Լավրովը պահպանի արտգործնախարարի պաշտոնը, Ռուսաստանի կառավարությունում երկու էթնիկ հայ կլինի», – եզրակացրել է Զուլֆուգարովը:
 
Իսկ գրառման մեկնաբանություններում Զուլֆուգարովը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, գրել է, որ Միշուստինի մայրը հայ է:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը