Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զինված ուժերը փոխադրվել են<br /> մարտական բարձր պատրաստության ռեժիմի<br />


Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զինված ուժերը փոխադրվել են
մարտական բարձր պատրաստության ռեժիմի

  • 29-05-2009 15:17:00   | Կորեա  |  Միջազգային
ՍԵՈՒԼ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զինված ուժերը փոխադրվել են մարտական բարձր պատրաստության վիճակի, երբ ԿԺԴՀ ղեկավարությունը հայտարարել է, որ այլեւս մտադիր չէ պահպանել 50 տարի առաջ կնքված եւ Կորեական պատերազմին վերջ դրած հրադադարի պայմաններին, հաղորդում է ԲիԲիՍի-ն: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ակտիվացնում են հետախուզական գործողությունները ԿԺԴՀ նկատմամբ: «Հյուսիսցիներին հետեւելը կուժեղացվի մեծ թվով օդուժի կիրառման եւ լրացուցիչ մոբիլիզացման հաշվին»,- հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Վոն Տե Չժեն: Հարավային Կորեայի ամերիկյան զորակազմի հրամանատարական կազմում նշում են, որ հրադադարը, որ հինգ տասնամյակ շարունակ օգնում էր պահպանել անկայուն հավասարակշռությունը Կորեական թերակղզում, մնում է ուժի մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play