Իմ խորին համոզմաբ, նախագահի արժանի թեկնածուն Մասիս Մայիլյանն է.Արման Նավասարդյան
30-03-2020 17:15:56 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
Արցախյան ընտրություններն այսօրվա ներքին և արտաքին քաղաքական լարված իրավիճակում ժամանակավրեպ են, սխալ և վտանգաշատ։
Նրանք, ովքեր, այդուհանդերձ, կազմակերպեցին դա հետապնդում են էգոցենտրիկ, ազգավնաս նպատակներ, ինչը կարող է շատ թանկ նստել Արցախի և Հայաստանի վրա։ Դե ինչ, եղածը՝ եղած է, ընտրությունները կայանալու են։ Եվ շատ ավելի վատ կլինի, եթե արցախցիները սխալ նախագահ ընտրեն։ Իմ խորին համոզմաբ , նախագահի արժանի թեկնածուն Մասիս Մայիլյանն է։ Սա օպտիմալ տարաբերակ է և' Արցախի, և' նրա միաջազգային հարաբերությունների համար։ Հուսով եմ, որ գոնե այս անգամ մեր հայրենակիցները խոհեմ և հեռատես կգտնվեն՝ կատարելով ճիշտ ընտրություն։