Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված դեպքերի մինչ օրս «ռեկորդային» ցուցանիշ՝ 134 նոր դեպք


Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված դեպքերի մինչ օրս «ռեկորդային» ցուցանիշ՝ 134 նոր դեպք

  • 30-04-2020 11:22:09   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված դեպքերի մինչ օրս «ռեկորդային» ցուցանիշ՝ 134 նոր դեպք, ապաքինվել է 29 քաղաքացի, մահացել ևս 2-ը։ 
 
Ինչպես կառավարության նիստի մեկնարկին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այդպիսով կորոնավիրուսային հիվանդությունների ընդհանուր թիվը հասել է 2066-ի, առողջացածներինը՝ 929-ի, մահացածներինը՝ 32-ի։ 
 
Ըստ նրա՝ այս պահին արհեսատական շնչառություն ստանում է 6 հոգի, ծայրահեղ ծանր վիճակում են 17, ծանր վիճակում 59 քաղաքացի։ 
 
«Իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում մենք հավանաբար շուտով կանցնենք ասիմտոմ քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը, իհարկե, մեր մոտեցումն այնպիսին է, որ այս օրը փորձելու ենք առավելագույնս ձգել, որովհետև դա նաև ապագայում բերելու է հետագա տարածման, ենթադրում եմ, որ 5-6 օր դեռ կկարողանանք այս տեմպով ձգել»,- ընդգծեց Ա. Թորոսյանը։ 
 
Նրա խոսքերով՝ արձանագրված նոր 134 դեպքերի մեջ եղել են միմյանց հետ շատ փոխկապակցված անձիք։ 
 
Նախարարը նկատեց, որ փաստացի այսքան ժամանակ փորձել են խուսափել այնպիսի դեպքերից, երբ հուղարկավորության արարողությանը վարակված անձ է մասնակցել, սակայն երեկ նման դեպք է արձանագրվել։ 
 
Նշենք, որ արձանագրված մահվան 2 դեպքում էլ պացիենտներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Նրանք եղել են 47 և 69 տարեկան:
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play