«Սև ցուցակ 2019. վերջինը Շրջակա միջավայրի նախարարն էր». Շուշան Դոյդոյան


«Սև ցուցակ 2019. վերջինը Շրջակա միջավայրի նախարարն էր». Շուշան Դոյդոյան

  • 06-05-2020 13:31:03   | Հայաստան  |  Հասարակություն

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Տարեսկբզին հրապարակել էինք այն պաշտոնյաների սեւ ցուցակը, որոնք 2019թ.ին խախտել են տեղեկատվության ազատությունը։ Այսօր արդեն այդ ցուցակում ներառված 5 բարձրաստիճան պաշտոնյաներից 4-ն այլեւս ազատված են զբաղեցրած պաշտոնից։ Վերջինը Շրջակա միջավայրի նախարարն էր։
 
Ուղիղ կապ կա տեղեկատվության ազատությունը խախտելու եւ վատ աշխատանքի միջեւ։ Եթե պաշտոնյան լավ չի պատկերացնում հրապարակային եւ հաշվետու աշխատանքի արժեքը, նա չի կարող լավ պաշտոնյա լինել։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տարեկան Սեւ ցուցակի հղումը՝ այստեղ»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play