Հանրապետական օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ


Հանրապետական օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

  • 18-05-2020 15:10:40   | Հայաստան  |  Հասարակություն

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2020 թ. «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Ինֆորմատիկա» առարկաների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած դպրոցականների անվանացանկը:
 
Համաձայն նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգի»` աառարկայական օլիմպիադայի հաղթողները կրթաթոշակ կստանան ամսական հետևյալ չափերով`
 
առաջին կարգի դիպլոմակիրներ՝ 10.000 դրամ,
 
երկրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 7.500 դրամ,
 
երրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 5.000 դրամ:
 
Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա հաշվարկով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play