Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն


Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

  • 22-06-2020 18:31:01   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Հունիսի 19-ից 20-ը 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացրել են գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: 
 
ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա. Մակարյանի վերահսկողությամբ անցկացված զորավարժության ընթացքում կատարելագործվել է անձնակազմի դաշտային վարժվածությունը, ստուգվել են մարտական իրավիճակին մոտ պայմաններում ստորաբաժանումների ներդաշնակման կարողությունները։
 
Զորավարժությանը ներգրավված զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստություն և գրանցել  լավ արդյունքներ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play