Երկրաշարժից տուժած 41 ընտանիքներ, Գյումրիի օրվա առթիվ, ստացան նոր բնակարանների բանալիներ


Երկրաշարժից տուժած 41 ընտանիքներ, Գյումրիի օրվա առթիվ, ստացան նոր բնակարանների բանալիներ

  • 05-09-2020 15:25:04   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

Երկրաշարժից տուժած 41 ընտանիքներ, Գյումրիի օրվա առթիվ, այսօր ստացան նոր բնակարանների բանալիներ: Նրանք, ավելի քան 32 տարի, ստիպված էին ապրել փլվող տնակներում։ 
 
«Բարով վայելեք, ժողովո՛ւրդ ջան: Զարմանալի է, բայց Գյումրիի քաղաքապետարանը նույնիսկ շենք կառուցեց «ԱՌԴԱ» բարեգործական կազմակերպության հետ: Մենք այսօր 41 բնակարան ենք կառուցել»,- ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: 
Նրա խոսքով՝ մոտակայքում կառուցվելու է Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցը, այնպես որ, բնակիչները բնակվելու են «իդեալական տարբերակում»:
Բնակարանատերերին շնորհավորեց նաև Շիրակի փոխմարզպետը:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play