Տիգրան Կարապետյանը քաղաքապետ ընտրվելու դեպքում երեւանցիների<br /> համար կլինի եւ' տեր, եւ' ծառա<br />


Տիգրան Կարապետյանը քաղաքապետ ընտրվելու դեպքում երեւանցիների
համար կլինի եւ' տեր, եւ' ծառա

  • 26-03-2009 16:35:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Քաղաքապետ ընտրվելու դեպքում ես պատրաստ եմ երեւանցիների համար լինել եւ' տեր, եւ' ծառա»,- մարտի 26-ի ասուլիսում հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նրա ծրագրային դրույթներից է ապահովել երեւանցիների սեփականության, կյանքի իրավունքների երաշխիքները: «Քաղաքապետը միայն աղբի մասին չպետք է մտածի, ինչպես որ այսօր է»,- ասաց ԺԿ-ի նախագահը: Ըստ Տ.Կարապետյանի, Երեւանի ավագանու մայիսի 31-ին կայանալիք ընտրություններում ինքը այլընտրանք է հանդիսանում: «Ես այլընտրանք եմ հակադրության` «ով մեզ հետ չէ, մեզ դեմ է», սկզբունքին, այս վատ օրենքներին, որոնք այդպես էլ չեն փոխվի, եթե ինձ պես մարդիկ իշխանության մաս չկազմեն»,- ասաց նա: Տ.Կարապետյանի կանախատեսմամբ, ընտրությունների նախաշեմին իշխանական ռեսուրսները կմիանան եւ կսկսեն աշխատել ՀՀԿ-ի թեկնածուի համար: Այդ առումով, ըստ նրա, ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական ուժ` իշխանական, ընդդիմադիր եւ ժողովրդական, ունի իր հստակ ընտրազանգվածը: Իսկ ՕԵԿ-ի հաղթանակի հնարավորությունը Տ.Կարապետյանը զրոյական է համարում: «Ուզում է նրանց ցուցակը բոլշեւիկ գլխավորի, ուզում է մենշեւիկ: Եթե ժողովուրդը չսիրեց, էլ չի' սիրի, քանի որ նրան կարող ես առնվազն մեկ անգամ խաբել»,- նշեց Տ.Կարապետյանը: ԺԿ-ի նախագահի կարծիքով, Երեւանում շատ ավելի դժվար է ընտրախախտումներ անել, քանի որ մայրաքաղաքի բնակիչը սոցիալապես ավելի ապահով է, ուստի եւ ավելի ազատ եւ անկախ է իր դիրքորոշումը արտահայտելու հարցում: Ըստ նրա, Գագիկ Բեգլարյանին քաղաքապետ նշանակելով, իշխանությունը նրան տվեց իր ռեսուրսները համախմբելու հնարավորություն: Սակայն, Տ.Կարապետյանի խոսքերով, «պահեր են գալիս, երբ անհնարին է դառնում գլխից վերեւ թռչելը»: Եվ, ըստ նրա, երեւանցին այս պարագայում կարող է սկբզունքայնություն դրսեւորել եւ «իշխանությունների ջրաղացին ջուր չլցնել»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play