ՏԿ նախարարը չի բացառում տրանսպորտի սակագների բարձրացում<br />


ՏԿ նախարարը չի բացառում տրանսպորտի սակագների բարձրացում

  • 18-03-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարը չի բացառում տրանսպորտի սակագների բարձրացման հնարավորությունը: Մարտի 18-ի Ազգային ժողովի նիստի ընթացքում ի պատասխան «ՀՅԴ» խմբակցության անդամ Ռուզան Խաչատրյանի հարցին, նախարար Գուրգեն Սարգսյանը նշեց, որ նման անհրաժեշտություն կարող է առաջանալ ապրիլի 1-ից նախատեսվող գազի սակագնի բարձրացման արդյունքում: Ըստ նախարարի, տրանսպորտի սակագինը հանդիսանում է մրցութային պայման, եւ այն փոփոխելու համար տրանսպորտային ընկերությունները պետք է նախարարությանը դիմում ներկայացնեն, ուր նշված կլինի սակագնի առաջարկվող փոփոխության հիմնավորումը: Այս հիմնավորումների ուսումնասիրության արդյունքում դիմումները կարող են բավարարվել:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play