Աշոտ Շահնազարյան. «Ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրին<br /> Հայաստանը երկար ժամանակ է` ձգտում էր»:<br />


Աշոտ Շահնազարյան. «Ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրին
Հայաստանը երկար ժամանակ է` ձգտում էր»:

  • 19-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի փաստահավաք առաքելության ներկայացուցիչների հետ փետրվարի 19-ի հանդիպմանը Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա.Շահնազարյանը նշել է, որ «ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրին Հայաստանը երկար ժամանակ է` ձգտում էր»: Ազատ առեւտրի համաձայնագիրը նախատեսում է հայկական ապրանքների մուտքը Եվրոմիության անդամ երկրների շուկա` առանց մաքսատուրքի (եւ հակառակը), ինչը որոշիչ նշանակություն ունի արտահանման խթանման եւ ներդրումների ավելացման համար: Միեւնույն ժամանակ, ազատ առեւտրի համար ազատ տնտեսական մրցակցության ապահովումը կարեւորագույն պայմաններից մեկն է: Առաքելության ներկայացուցիչների խնդրանքով Ա.Շահնազարյանը ներկայացրել է այն մարտահրավերները, որոնք առաջիկա 5 տարիների համար գոյություն ունեն մրցակցության ասպարեզում: Առաջինը, կան օրենսդրական բացեր, որոնց պատճառով ոլորտում Հանձնաժողովի փորձագիտական գնահատականները երկակի մեկնաբանության կամ քննարման առարկա կարող են դառնալ պետական այլ մարմինների կողմից: Երկրորդ, պատժաչափերի անհամապատասխանություն կա մրցակցային եւ վարչական իրավախախտումների մասին օրենքների միջեւ. դրանցից առաջինը կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով կոնկրետ խախտման համար նախատեսում է կոնկրետ եւ որոշակի պատժաչափ, մյուսը` համաչափության սկզբունք, երբ պատժաչափը պետք է համապատասխանի կատարված խախտմանը: Այստեղ առաջանում են որոշակի կոռուպցիոն ռիսկեր, եւ անհրաժեշտ է այնպիսի հստակություն, որպեսզի բոլոր մարմինները մրցակցության օրենքի էությունը հասկանան միանշանակորենե: Ըստ Հանձնաժողովի նախագահի, նմանատիպ խնդիրներ առկա են նաեւ ֆինանսական շուկայում, պետական օժանդակության հարցերում: Ա.Շահնազարյանը նաեւ ընդգծել է, որ Հանձնաժողովը ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացնում է ծրագրեր, որոնք կհանգեցնեն օրենսդրական եւ տնտեսական ոլորտներում Հայաստանի իրական ինտեգրմանը Եվրոմիության հետ` նոր հարեւանության քաղաքականության ներքո: Փաստահավաք խմբի ներկայացուցիչները ազատ առեւտրի համաձայնագրի պայմանների համատեքստում կարեւորել են մրցակցության մարմնի դերը, ինչպես նաեւ Հանձնաժողովի բարձրացրած խնդիրների լուծմանը Եվրոմիության աջակցության անհրաժեշտությունը: Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո ծառայության, նախատեսվում է, որ փաստահավաք խումբը ապրիլի վերջին ՀՀ կառավարությանը կներկայացնի երկրի առաջընթացի վերաբերյալ զեկույցը, որտեղ արծարծված կլինեն նաեւ տնտեսական մրցակցության հետ կապված հարցերը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play