Աշոտ Շահնազարեան. «Ազատ առեւտրի վերաբերեալ համաձայնագրին<br /> Հայաստանը երկար ժամանակ է` ձգտում էր»:<br />


Աշոտ Շահնազարեան. «Ազատ առեւտրի վերաբերեալ համաձայնագրին
Հայաստանը երկար ժամանակ է` ձգտում էր»:

  • 19-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում Եւրոպական յանձնաժողովի փաստահավաք առաքելութեան ներկայացուցիչների հետ փետրուարի 19-ի հանդիպմանը Հայաստանի Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի նախագահ Ա.Շահնազարեանը նշել է, որ «ազատ առեւտրի վերաբերեալ համաձայնագրին Հայաստանը երկար ժամանակ է` ձգտում էր»: Ազատ առեւտրի համաձայնագիրը նախատեսում է հայկական ապրանքների մուտքը Եւրոմիութեան անդամ երկրների շուկայ` առանց մաքսատուրքի (եւ հակառակը), ինչը որոշիչ նշանակութիւն ունի արտահանման խթանման եւ ներդրումների աւելացման համար: Միեւնոյն ժամանակ, ազատ առեւտրի համար ազատ տնտեսական մրցակցութեան ապահովումը կարեւորագոյն պայմաններից մէկն է: Առաքելութեան ներկայացուցիչների խնդրանքով Ա.Շահնազարեանը ներկայացրել է այն մարտահրավերները, որոնք առաջիկայ 5 տարիների համար գոյութիւն ունեն մրցակցութեան ասպարէզում: Առաջինը, կան օրենսդրական բացեր, որոնց պատճառով ոլորտում Յանձնաժողովի փորձագիտական գնահատականները երկակի մեկնաբանութեան կամ քննարման առարկայ կարող են դառնալ պետական այլ մարմինների կողմից: Երկրորդ, պատժաչափերի անհամապատասխանություն կայ մրցակցային եւ վարչական իրաւախախտումների մասին օրէնքների միջեւ. դրանցից առաջինը կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով կոնկրետ խախտման համար նախատեսում է կոնկրետ եւ որոշակի պատժաչափ, միւսը` համաչափութեան սկզբունք, երբ պատժաչափը պէտք է համապատասխանի կատարուված խախտմանը: Այստեղ առաջանում են որոշակի կոռուպցիոն ռիսկեր, եւ անհրաժեշտ է այնպիսի յստակութիւն, որպէսզի բոլոր մարմինները մրցակցութեան օրէնքի էությունը հասկանան միանշանակորենե: Ըստ Յանձնաժողովի նախագահի, նմանատիպ խնդիրներ առկայ են նաեւ ֆինանսական շուկայում, պետական օժանդակության հարցերում: Ա.Շահնազարեանը նաեւ ընդգծել է, որ Յանձնաժողովը ՀՀ կառավարութեան հետ համատեղ իրականացնում է ծրագրեր, որոնք կհանգեցնեն օրենսդրական եւ տնտեսական ոլորտներում Հայաստանի իրական ինտեգրմանը Եւրոմիութեան հետ` նոր հարեւանութեան քաղաքականութեան ներքոյ: Փաստահավաք խմբի ներկայացուցիչները ազատ առեւտրի համաձայնագրի պայմանների համատեքստում կարեւորել են մրցակցութեան մարմնի դերը, ինչպէս նաեւ Յանձնաժողովի բարձրացրած խնդիրների լուծմանը Եւրոմիութեան աջակցութեան անհրաժեշտութիւնը: Ըստ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի մամլոյ ծառայութեան, նախատեսւում է, որ փաստահավաք խումբը ապրիլի վերջին ՀՀ կառավարութեանը կներկայացնի երկրի առաջընթացի վերաբերեալ զեկոյցը, որտեղ արծարծուած կլինեն նաեւ տնտեսական մրցակցութեան հետ կապուած հարցերը:
  -   Տնտեսութիւն