Հաստատվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ<br /> էներգախնայողության հիմնադրամի 2008թ.-ի գործունեության<br /> հաշվետվությունը<br />


Հաստատվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ
էներգախնայողության հիմնադրամի 2008թ.-ի գործունեության
հաշվետվությունը

  • 11-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փետրվարի 11-ի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաստատվել է հիմնադրամի 2008թ.-ի գործունեության հաշվետվությունը: Ներկայացնելով անցած տարվա գործունեության արդյունքները, հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը նշել է, որ 2008թ.-ին շարունակվել են 2006թ.-իի ընթացքում գործարկված մի շարք ծրագրեր, այդ թվում` Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային ջեռուցման վարկային ծրագիրը, «Գլոբալ բնապահպանական միջոցառումներ» հավատարմագրային հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող Վերականգնվող էներգետիկայի դրամաշնորհային ծրագիրը, Համաշխարհային բանկի ու Արդյունքահեն օգնության գլոբալ գործընկերության ֆինանսավորմամբ իրականացվող Գազի եւ ջերմամատակարարման դրամաշնորհային ծրագիրը, որոնք ընթացքի մեջ կլինեն նաեւ մինչեւ այս տարեվերջ: Հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ Թ.Բաբայանը հայտնել է, որ բոլոր հանձնարարականներն ամբողջությամբ եւ ժամանակին կատարվել են: Մասնավորապես, ավարտվել են Երկրաջերմային ծրագիրը հաստատելու եւ կարճ ժամկետում դրա գործարկման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նախապատրաստական աշխատանքները: ՀՀ պատվիրակության եւ ՀԲ-ի միջեւ բանակցությունները տեղի են ունեցել 2009թ.-ի հունվարի 29-ին, որի արդյունքում Համաշխարհային բանկը կտրամադրի 1,5 մլն ԱՄՆ դոլար` որպես դրամաշնորհ, իսկ ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 300 հազար ԱՄՆ դոլար (ծախսերի 17%-ը): Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2010թ.-ին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play