Հաստատուել է Հայաստանի վերականգնուող էներգետիկայի եւ<br /> էներգախնայողության հիմնադրամի 2008թ.-ի գործունէութեան<br /> հաշուէտւութիւնը<br />


Հաստատուել է Հայաստանի վերականգնուող էներգետիկայի եւ
էներգախնայողության հիմնադրամի 2008թ.-ի գործունէութեան
հաշուէտւութիւնը

  • 11-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վերականգնուող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փետրուարի 11-ի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, հաստատուել է հիմնադրամի 2008թ.-ի գործունէութեան հաշուէտւութիւնը: Ներկայացնելով անցած տարուայ գործունէութեան արդիւնքները, հիմնադրամի տնօրէն Թամարա Բաբայեանը նշել է, որ 2008թ.-ին շարունակուել են 2006թ.-իի ընթացքում գործարկուած մի շարք ծրագրեր, այդ թւում` Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացyող Քաղաքային ջեռուցման վարկային ծրագիրը, «Գլոբալ բնապահպանական միջոցառումներ» հավատարմագրային հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացyող Վերականգնուող էներգետիկայի դրամաշնորհային ծրագիրը, Համաշխարհային բանկի ու Արդյունքահեն օգնութեան գլոբալ գործընկերութեան ֆինանսավորմամբ իրականացyող Գազի եւ ջերմամատակարարման դրամաշնորհային ծրագիրը, որոնք ընթացքի մէջ կլինեն նաեւ մինչեւ այս տարեվերջ: Հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքի վերաբերեալ Թ.Բաբայեանը յայտնել է, որ բոլոր յանձնարարականներն ամբողջութեամբ եւ ժամանակին կատարուել են: Մասնաւորապէս, աւարտուել են Երկրաջերմային ծրագիրը հաստատելու եւ կարճ ժամկէտում դրա գործարկման ուղղութեամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նախապատրաստական աշխատանքները: ՀՀ պատուիրակութեան եւ ՀԲ-ի միջեւ բանակցութիւնները տեղի են ունեցել 2009թ.-ի յունվարի 29-ին, որի արդիւնքում Համաշխարհային բանկը կտրամադրի 1,5 մլն ԱՄՆ դոլար` որպէս դրամաշնորհ, իսկ ՀՀ պետական բիւջէից կյատկացուի 300 հազար ԱՄՆ դոլար (ծախսերի 17%-ը): Ծրագիրը նախատեսւում է աւարտել 2010թ.-ին:
  -   Տնտեսութիւն