ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ-ի պատվիրակությունը մեկնել է<br /> Ստրասբուրգ<br />


ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ-ի պատվիրակությունը մեկնել է
Ստրասբուրգ

  • 26-01-2009 19:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԽԽՎ-ի հունվարի 26-30-ի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ է մեկնել ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը, որի կազմում են` պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամներ Ավետ Ադոնցը, Արմեն Ռուստամյանը, Գրիգոր Մարգարյանը, Արծրունի Աղաջանյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Հերմինե Նաղդալյանը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play