«Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտել է Լոռու մարզի<br /> Ապավեն գյուղի նոր ջրատարի կառուցման ծրագիրը<br />


«Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտել է Լոռու մարզի
Ապավեն գյուղի նոր ջրատարի կառուցման ծրագիրը

  • 21-01-2009 18:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լոռու մարզի Ապավեն գյուղի համար տարեսկիզբը նշանավորվեց նոր ջրատարի շահագործմամբ: Ծրագիրն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի հովանավորությամբ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ջրատարի կառուցման արժեքը կազմել է շուրջ 32 մլն ՀՀ դրամ (մոտ 103 հազար ԱՄՆ դոլար): Այժմ նորակառույց ջրամբարից խմելու ջուրը գյուղ է հասնում 620 մետր երկարությամբ արտաքին գծով, որին կից կառուցվել է նաեւ ջրամատակարարման ներքին ցանց` 1200 մ ընդհանուր երկարությամբ: Այս ջրատարի շնորհիվ գյուղի յուրաքանչյուր տան ծորակից արդեն հոսում է լեռնային աղբյուրի մաքուր ջուր: Ըստ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանի, հիմնադրամը յուրաքանչյուր գյուղում ծրագրեր իրականացնելիս առաջնություն է տալիս տվյալ համայնքի համար հույժ կարեւոր խնդրի լուծմանը, ինչի հերթական ապացույցն Ապավենի ջրատարի կառուցումն է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play