«Հայաստան» համահայկական հիմնադրամն աւարտել է Լոռու մարզի<br /> Ապաւէն գիւղի նոր ջրատարի կառուցման ծրագիրը<br />


«Հայաստան» համահայկական հիմնադրամն աւարտել է Լոռու մարզի
Ապաւէն գիւղի նոր ջրատարի կառուցման ծրագիրը

  • 21-01-2009 18:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լոռու մարզի Ապաւէն գիւղի համար տարեսկիզբը նշանաւորուեց նոր ջրատարի շահագործմամբ: Ծրագիրն իրականացուել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի հովանաւորութեամբ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ջրատարի կառուցման արժէքը կազմել է շուրջ 32 մլն ՀՀ դրամ (մօտ 103 հազար ԱՄՆ դոլար): Այժմ նորակառոյց ջրամբարից խմելու ջուրը գիւղ է հասնում 620 մետր երկարությամբ արտաքին գծով, որին կից կառուցուել է նաեւ ջրամատակարարման ներքին ցանց` 1200 մ ընդհանուր երկարությամբ: Այս ջրատարի շնորհիւ գիւղի իւրաքանչիւր տան ծորակից արդէն հոսում է լեռնային աղբիւրի մաքուր ջուր: Ըստ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրէնի պաշտօնակատար Արա Վարդանեանի, հիմնադրամը իւրաքանչիւր գիւղում ծրագրեր իրականացնելիս առաջնութիւն է տալիս տուեալ համայնքի համար յոյժ կարեւոր խնդրի լուծմանը, ինչի հերթական ապացոյցն Ապաւէնի ջրատարի կառուցումն է:
  -   Հասարակութիւն